ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նրանք կրակում էին անմիջապես մարդկանց վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»

Նրանք կրակում էին անմիջապես մարդկանց վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»
14.11.2015 | 13:11

Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել։ «Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,- հեկեկալով պատմել է ականատեսներից մեկը։ «Ես բռնեցի մայրիկիս ձեռքը, և մենք պառկեցինք գետնին։ Հետո մենք վազեցինք ելքի մոտ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ականատես՝ նշելով, որ չի հասցրել նորմալ տեսնել հարձակվողներին։

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ