Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքիայի բյուջեն չի դիմանա Սիրիայի հետ սահմանը փակելուն

Թուրքիայի բյուջեն չի դիմանա Սիրիայի հետ սահմանը փակելուն
04.12.2015 | 11:05

Թուրքիան հրաժարվել է փակել Սիրիայի հետ սահմանը այն հատվածներում, որ վերահսկում է ԻՊ-ը՝ հաղորդում է The Hurriyet Daily News-ը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ այդ դեպքում Անկարան չի կարող ընդունել փախստականներին, որ զանգվածաբար հատում են սահմանը: Պետական սահմանի 98 կիլոմետրը ԻՊ-ի վերահսկողության տակ է: Դավութօղլուն ասել է, որ սահմանը լիովին փակելու համար Թուրքիան պետք է 30 հազար զինվոր տեղակայի և պահակային աշտարակներ՝ երեք մետրը մեկ, երկրի բյուջեն այդ ծախսերին չի դիմանա: Բացի այդ՝ ԻՊ-ը դա կարող է ընդունել իբրև ագրեսիվ գործողություն և «պատասխան քայլեր ձեռնարկել»: Դեկտեմբերի 2-ին Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ Անկարան պատրաստ է ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը:

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ