Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ձեռքերը՝ հիվանդությունների մասին

Ձեռքերը՝ հիվանդությունների մասին
04.01.2016 | 13:37

Ձեռքի միջոցով կարելի է եզրակացնել քաղցկեղի զարգացման վտանգի մասին, ձեռքերը կարող են «պատմել» նաև այլ հիվանդությունների մասին: Առողջ ձեռքերը պետք է հարթ լինեն, մաշկը առողջ գույն պետք է ունենա, գծերը հստակ երևան, իսկ անոթները չընդգծվեն: Եթե ձեռքի մաշկը դեղնում է, պետք է ստուգել լյարդի և լեղապարկի վիճակը: Ափերի մեծ խոնավությունը վկայում է էնդոկրին համակարգի խնդիրների մասին: Անբնական մարմարյա տեսքը անոթային հիվանդությունների նշան է: Եթե ձեռքերը սառն են, խախտված է արյան շրջանառությունը, ճկույթի թմրությունը սրտի և անոթների խնդիրների հետևանք է: Հոդերում խշրտոցը օրգանիզմում կալցիումի պակասի վկայություն է:

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ