Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Խաչմերուկներում ձյան պատճառով խախտումների գործերով վարչական տույժեր չեն կիրառվելու

Խաչմերուկներում ձյան պատճառով խախտումների գործերով վարչական տույժեր չեն կիրառվելու
07.01.2016 | 10:42

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևանի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել է այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու:

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ