ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Հայկական զինուժը ոչինչ անպատասխան չի թողնի»

«Հայկական զինուժը ոչինչ անպատասխան չի թողնի»
11.01.2016 | 12:21

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանին իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ