Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Զանգվածային հաքերային հարձակում Հայաստանի դեսպանատների կայքերի վրա

Զանգվածային հաքերային հարձակում Հայաստանի դեսպանատների կայքերի վրա
20.01.2016 | 17:27

Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից՝ իր բլոգում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում, բայց ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են: Փորձագետն ընդգծում է, որ սա առաջին լուրջ հարձակումն է Հայաստանի Հանրապետության պետական ցանցի հատվածի վրա 2009-ի սեպտեմբերից հետո։ Ադրբեջանցի հաքերների գործողությունները նվիրված են Բաքվի հունվարյան ջարդերի 25-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ