Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված զորամասը լավագույնն է 2015 թվականի ամփոփիչ արդյունքներով

ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված զորամասը լավագույնն է 2015 թվականի ամփոփիչ արդյունքներով
22.01.2016 | 12:17

Հունվարի 19-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության Ագարակում տեղակայված N զորամասի 2015թ. արդյունքների տարեկան ամփոփիչ հաշվետու նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Ագարակի զորամասի ողջ հրամանատարական կազմը` հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանի գլխավորությամբ, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, սպաներ, բարձրաստիճան այլ հյուրեր: ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի տարեկան ամփոփիչ արդյունքների տվյալներով Ագարակի զորամասը ճանաչվել է 4-րդ բանակային կորպուսի տարվա լավագուն գունդ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը բանակային կորպուսի և զորամասի հրամանատարության կողմից բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և բանակաշինության մեջ ունեցած անգնահատելի ավանդի համար արժանացավ պատվոգրի: Բանակի հետ ակտիվ համագործակցության համար պատվոգրերի արժանացան նաև «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յու Բերեզովսկին, կոմբինատի արհկոմի նախագահ Ս. Միքայելյանը , Ագարակ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Գևորգյանը, «ՄԵղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գասպարյանը, Մեղրիի ՌՈ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ի. Հովակիմյանը և այլք:

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ