ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ավետիսյանների սպանության գործով դատը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը

Ավետիսյանների սպանության գործով դատը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը
23.01.2016 | 10:18

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը։ Այսօր հարցաքննվեցին գործով վկաներ՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ավետիսյանների հարսի՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։ Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և փեսան՝ Եգոր Ադամյանը խնդրեցին դատավորին իրենց հարցաքննել մեկ այլ օր, քանի որ իրենց վատ են զգում։

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ