ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գրիպից բարդությունների անվճար բուժման ժամկետը հունվարի 20-ն էր, պետպատվերը չի գործում

Գրիպից բարդությունների անվճար բուժման ժամկետը հունվարի 20-ն էր, պետպատվերը չի գործում
23.01.2016 | 23:17

Հայաստանում թոքաբորբի բուժումը, որպես կանոն, վճարովի է, պետպատվերով բուժվում է միայն որոշակի չափորոշիչների դեպքում: Քանի որ հունվարին Հայաստանում արձանագրվեց սուր շնչառական և մասնավորապես N1 H1 վիրուսների հիվանդացության աճ, եղավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հատուկ հրամանը, որ այդ հիվանդությունները կբուժվեն պետպատվերով: Հունվարի 20-ից հետո գործում է նույն կարգը:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ