Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Թուրքիան զորք չի ուղարկել Սիրիա

Թուրքիան զորք չի ուղարկել Սիրիա
15.02.2016 | 16:39

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում, մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը: Մեքենաներն ուղեկցում են մինչև 100 զինված մարդիկ, որոնց թվում կարող են լինել թուրք զինվորներ ու վարձկաններ։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ