Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քրդերը մեղադրել են Թուրքիային

Քրդերը մեղադրել են Թուրքիային
28.02.2016 | 15:58

Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են՝ ասել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը: «Հարձակումը Թել-Աբյադ քաղաքի վրա ցույց է տվել, որ Թուրքիան մտադիր չէ հետևել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2268 բանաձևին: ԻՊ-ի կողմից Թել-Աբյադում հարձակմանը զուգահեռ շարունակվում էր նաև Թուրքիայի հրետանու ռմբակոծությունը սիրիական սահմանամերձ շրջաններում, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այդ երկրին»,- ասել է Օսմանը:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ