ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում
29.02.2016 | 17:31

Whoscored.com-ը ներկայացրել է միջին գնահատականով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը:
«Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասավ 7,98-ի, նա շրջանցեց կատալոնական «Բարսելոնի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7,96: Լավագույն հնգյակում են Նեյմարը՝ 8,52, Լիոնել Մեսին՝ 8,32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8,17 ու Գարեթ Բեյլը՝ 8,14: Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ