Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իրաքում ավերվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Իրաքում ավերվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
02.03.2016 | 15:27

Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է՝ հայտնում է «Արևելք» կայքը։ Վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ, և ենթադրվում է՝ եզդիների։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ շրջան մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։ Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ