Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ոստիկանապետը պահանջել է բացառել ոստիկանությանն արատավորող երևույթները

Ոստիկանապետը պահանջել է բացառել ոստիկանությանն արատավորող երևույթները
04.03.2016 | 12:15

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին և Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին: Նա անդրադարձել է համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին և կարևորել կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը: «Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրեց ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները և այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում։ Գասպարյանն անձնակազմից պահանջեց բացառել ոստիկանին ու ոստիկանությանն արատավորող ցանկացած երևույթ, անհանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց վարքով ու գործողություններով հակադրվում են «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» հիմնարար սկզբունքի կենսագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ