Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԼՂՀ խորհրդարանական ուժերի տեսակետները սահմանադրական բարեփոխումների հարցում բաժանվել են

ԼՂՀ խորհրդարանական ուժերի տեսակետները սահմանադրական բարեփոխումների հարցում բաժանվել են
26.03.2016 | 15:43

ԼՂՀ Աժ-ում քաղաքական ուժերի տեսակետները սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության հարցում խիստ տարբերվում են: «Ժողովրդավարություն» կուսակցությունն անհրաժեշտ է համարում բարոփոխումները, սակայն առարկայական քննարկումներ դեռեւս չեն եղել: Մինչեւ մայիսի 1-ը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ կներկայացվի: Մինչեւ սեպտեմբերի 10-ն էլ ծրագրվում է փոփոխությունների նախագիծ պատրաստել: Նախնական տվյալներով, հանրաքվեն, հնարավոր է, կայանա դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991-ի այդ օրն է անցկացվել ԼՂՀ անկախության հանրաքվեն, իսկ 2006-ին ընդունվել է Սահմանադրությունը: «Վերածնունդ» կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, գտնում է, որ չի կարելի 10 տարին մեկ փոխել Սահմանադրությունը, բացասական նախադեպ է, երբ ամեն իշխանություն երկրի հիմնական օրենքը փոխում է՝ իր ճաշակով, որը վատ է անդրադառնում Արցախի կերպարի վրա: «Հայրենիք» խմբակցությունը դես տեսակետ չի հայտնել, «Շարժում 88»-ը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներ, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են, սակայն հարկավոր է քննարկել, թե ինչպիսին պետք է լինեն: ՀՅԴ-ն մտադիր է ակտիվորեն մասնակցել գործընթացին, բնակչությանը տեղեկացնել համակարգի դրական կողմերի մասին:

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ