02.04.2019|
02:57
Դարեր ի վեր մեր պապերը երազել են բաղձալի ազատության, անկախության մասին, և իրենց հույսը միշտ դրել են օտարների, հատկապես քրիստոնյա օտարների վրա: Չշարադրեմ դարեր ձգվող այդ հույսի պատմությունը, միայն հիշեցնեմ հայ գրողի հայտնի խոսքը «ռսի օրհնված ոտքի մասին», որով ավելի քան երկու դար կերակրել են ժողովրդական լայն զանգվածներին: