19.01.2017|
21:36
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, որոնք հրապարակված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Հսկայական արխիվում գաղտնի փաստաթղթեր կան նաև Հայաստանի վերաբերյալ։ Դրանցից մեկը (CIA-RDP90G01353R001500220005-1), որը թվագրված է 1988-ի հունիսի 16-ին, ԿՀՎ ղեկավար ՈՒիլյամ ՈՒեբսթերի գաղտնի նամակն է ԱՄՆ փոխնախագահին, որը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։