ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
06.04.2016 | 11:35

«Մեր երկրի նախագահը պարզ եւ շիտակ ասաց, ստիպված են լինելու ընկալել»


Ռազմական դաշինքները լավ են խաղաղության օրերին, պատերազմում ես պարզում՝ ովքեր են քո «դաշնակիցները» իրականում և ինչպես են փորձում ստեղծված իրավիճակից իրենց օգուտները ստանալ: Ում համար է գաղտնիք, որ մեր հույսը եղել է հայ զինվորը ու հայկական բանակը։ Թեպետ գործնականում մենք սա դեռ չենք անվանում պատերազմ, բայց սա պատերազմ է եւ չպիտի մոռանալ թե ով է սկսել: Հայ զինվորը կռվում է եւ հաղթում, մենք պիտի մտածենք՝ նրա հաղթանակը շարունակելու մասին քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ու այս անգամ պիտի չվարանենք եւ իբրև հաղթող կողմ մեր պայմանները պիտի դնենք։


Ալիեւը 1994-ից գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու ու ուժի դիրքերից մեզ հետ խոսելու իր ցանկության մեջ ձախողվեց:
Ամբողջ աշխարհն է տեսնում, որ այս պահին հայ զինվորը փառահեղ է դիմակայում, ու՝ ոչ միայն ադրբեջանցիներին։


Դիվանագիտական դաշտում մենք պիտի հասնենք նրան, որ հեռու ու մոտ պետություններն ու միջազգային կառույցները՝ մեծից-փոքր, վերջ տան պարիտետային հայտարարություններին, ամոթ է, աշխարհը ծիծաղում է նրանց անիմաստ ու անհետևանք ջանքերի վրա։ Պիտի ի վերջո հասնենք կարեւոր պահանջի, այն է՝ հրադադարի խախտման հետաքննությունների միջազգային մեխանիզմի շուտափույթ ներդրմանը:
Ի վերջո,մեր երկրի նախագահը պարզ եւ շիտակ խոսեց, ստիպված են լինելու ընկալել։
Քաղաքական դաշտում պիտի շարունակենք մնալ համախմբված եւ միասնական, դա է մեր ուժը այսօր եւ դա է լինելու մեր ուժը վաղը։
Քաղաքական խնդիրը պիտի լինի նոր,արդեն ավելի լայն սահմաններով ստատուս քվոյի հաստատումը, սա նշանակում է՝ պիտի վերադառնանք 1994-ի զինադադարին եւ բանակցային սեղանին:
Պիտի վերսկսել բանակցությունները, բայց այս անգամ կրկնակի հաղթողի դիրքերից՝ եւ պայմանների պայմանը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելը:
Ալիևը ստիպված է լինելու խոսել ղարաբաղցիների, Արցախի հետ և ընդունել ԼՂՀ անկախությունը:
Բլից կրիգը իմաստ ունի, երբ հաղթում ես, իսկ երբ պարտվում ես, բլից կրիգը նաև քաղաքական կապիտուլյացիա է:Սա Ալիեւի կապիտուլյացիան է, նրա վերջի սկիզբը:
Որքան շուտ դա հասկանա, այնքան քիչ զոհեր կլինեն,
երկու կողմերից էլ:


Սա է այսօր Հայաստանի եւ Արցախի ռազմական, դիվանագիտական ու քաղաքական օրակարգում:
Աստված մեզ պահապան:

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ