Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Բողոքի ցույց Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Բողոքի ցույց Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
06.04.2016 | 17:52

Այրեսում տեղի ունեցավ բողոքի ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և խաղաղ բնակչության դեմ հարձակումները դադարեցնելու պահանջով: Խիստ անվտանգության պայմաններում ոստիկանությունը թույլ չտվեց մոտենալ դեսպանատանը, և հազարից ավելի ցուցարարները ստիպված հավաքվեցին մոտ 100 մետր հեռու: Խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ