Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պորոշենկոն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Պորոշենկոն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
06.04.2016 | 17:53

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Կիևի դիրքորոշումը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»՝ հաղորդում է UNIAN գործակալությունը: Երկու նախագահները իրենց անհանգստությունն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և «համակարգել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ գործողությունները միջազգային կազմակերպությունների շրջանակներում»: Նրանք նաև քննարկել են երկկողմ գործընկերության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ Պետությունների ղեկավարների խորհրդի անցկացումը Բաքվում:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ