Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Բանակցությունների պահին Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը ողջամիտ բացատրություն չունի»

«Բանակցությունների պահին Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը ողջամիտ բացատրություն չունի»
08.04.2016 | 23:25

Լեռնային Ղարաբաղի նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների ընթացքում, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, Ստեփանակերտի մատույցներում ոչնչացվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): «Նման իրավիճակում ուղարկել անօդաչու թռչող սարք մայրաքաղաք Ստեփանակերտ, և այդ սարքը, երբ արդեն խփվել է, այդ ձայները, որը լսել են նաև համանախագահները, սա նորմալ, ողջամիտ բացատրություն պարզապես չունի»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ փոխանցելով նաև համանախագահների զարմանքն ու տարակուսանքը. «ՈՒղղակի չէին իմանում, թե ինչ ասեն նույնիսկ»: Բանակցությունները, այդուհանդերձ, շարունակվել են:
Նա նշեց, որ առայժմ չի կարող ասել, թե խփված ԱԹՍ-ն «կամիկաձե՞» է եղել (երբ սարքին ամրացվում է պայթուցիկ), թե՞ պարզապես նկարահանող. «Դա պետք է բանակը ասի: Բայց կարելի է միանշանակ ասել՝ այդ անօդաչու թռչող սարքը ռազմական իր նպատակը չի կարողացել կատարել»: Բանակցություններում ղարաբաղյան կողմը համանախագահներին ներկայացրել է իր տեսակետը. նախագահ Բակո Սահակյանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ դառնա: «Ցանկացած քննարկում, ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության»,- հայտարարել է Սահակյանը: Բանակցությունների ավարտին համանախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը միայն նշել է. «Վաղը մենք մեկնում ենք Երևան: Դրանից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, կպատասխանենք հարցերին»:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ