Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության սրման հարցը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության սրման հարցը
12.04.2016 | 11:02

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, պլանավորվում է քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» թեմայով։
Օրակարգում դրված մյուս հարցերն են՝ կանանց քաղաքական ներկայացվածությունը, երեխաների մարգինալացման դեմ պայքարը, ՈՒկրաինայում պատերազմի ժամանակ գերեվարվածների հարցերը, Եվրոպայում հակասեմականության դեմ պայքարը։ Գարնանային նստաշրջանի գլխավոր զեկուցողներն են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Վրաստանի և Թուրքիայի վարչապետեր Գեորգի Կվիրիկաշվիլին և Ահմեդ Դավութօղլուն։ Նստաշրջանում քննարկվելու է նաև Եվրոպայում փախստականների ճգնաժամը։ Ելույթ կունենան Բուլղարիայի արտգործնախարարը, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Դանիել Միտովը, ԵՄ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը։

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ