ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հովիկ Աբրահամյան. Շարունակելու ենք պայքարել, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հովիկ Աբրահամյան. Շարունակելու ենք պայքարել, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը
24.04.2016 | 15:46

«Մենք շարունակելու ենք մեր արդար գործը, պայքարելու ենք և շարունակելու ենք պայքարել, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ճշմարտությունը պետք է վերականգնվի, ասաց վարչապետը՝ նշելով, որ առաջինն այդ մասին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը, և որքան շուտ, այնքան՝ լավ։ «101 տարի է ինչ իրականացել է հայի նկատմամբ ցեղասպանություն, և մենք դատապարտում ենք», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ամբողջ աշխարհը նույնպես պետք է դատապարտի, որ նման ցեղասպանությունները չկրկնվեն որևէ ժողովրդի նկատմամբ։


«Մենք՝ դատապարտելով, ոգեկոչելով հիշատակը մեր հայ ժողովրդի, պետք է նայենք ապագային, պետք է կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք մեր հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, և դա է միակ ճանապարհը պայքարելու և ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ՝ ամեն օր, ամեն վայրկյան, ապացուցելու, որ թուրքը ցեղասպան է, մարդասպան է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ ճանաչման գործընթացը կհամարի ավարտված, երբ Թուրքիայի իշխանությունները, ժողովուրդը կհասկանան և կընդունեն իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը հայերի նկատմամբ։

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ