ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24.04.2016 | 15:52

ՀԱԿ-ի անդամներն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Լևոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդում էր թոռուհու ուղեկցությամբ: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ