«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Շավարշ Քոչարյան.1993-ի սեպտեմբերից Բաքուն ուղղակի բանակցությունների դուրս եկավ Ստեփանակերտի հետ

Շավարշ Քոչարյան.1993-ի սեպտեմբերից Բաքուն ուղղակի բանակցությունների դուրս եկավ Ստեփանակերտի հետ
05.05.2016 | 16:54

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1994 թվականի Բիշքեկի պայմանագրով Ադրբեջանը բանակցել է Արցախի հետ: Այսօր Բիշքեկի պայմանագրի կնքման օրն է, հարցին, թե որքանով է այդ պայմանագիրն այսօր կենսունակ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բիշքեկյան արձանագրությունները չափազանց կարևոր էին, բայց իրականում դա հիմք էր, որից հետո արդեն կնքվեց բուն զինադարդարի մասին պայմանագիրը: Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դրաձնել, որ Բիշքեկն անսպասելի չառաջացավ, որովհետև էդ ո՞նց եղավ, որ կողմերը եկան այդ համաձայնությանը, որովհետև մինչև այդ եղել է երկար գործընթաց: Դեռևս 1993-ի սեպտեմբերից Բաքուն ուղղակի բանակցությունների դուրս եկավ Ստեփանակերտի հետ, և եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիևը իր ստորագրությամբ լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որ բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ՝ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար»: Նա հիշեցրեց, որ նամանատիպ լիազորագիր ստացավ նաև այն ժամանակ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը: «Մոսկվայում եղել է հանդիպում իրենց փոխխոսնակի և Արկադի Ղուկասյանի միջև: Այդ հանդիպման արդյունքում կարճատև զինադադարի պայմանավորվածություն էր եղել”,- հիշեցրեց նա: Ըստ Քոչարյանի՝ եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցային գործընթացում որևէ արդյունք տեսնել, ուղղակի պետք է բանակցի Ստեփանակերտի հետ: Այդ տեսակետից, դա կարող է լակմուսային թուղթ լինել:
“1994 թվականի այդ համաձայնագիրն ու դրանից հետո կնքվածը Արդբեջանի միջազգային պարտավորությունն են: Դրա խախտումը նշանակում է խախտել միջազգային պարտավորությունը”, ասաց նա:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ