Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Պատերազմում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը

Պատերազմում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը
08.05.2016 | 23:59

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Երկու կառավարությունների անդամների մի մասի մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու երկու հանրապետությունների գործադիր մարմինների համագործակցության հարցերը:

Վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է. «Ողջունում եմ ձեզ Արցախում այս կարևոր ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վերջին շրջանում Արցախին ցուցաբերած աջակցության համար, մենք զգացել ենք ձեր պատրաստակամությունը մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և պատվով լուծելու մեր առջև ծառացած խնդիրները: Երկու կառավարությունները միշտ սերտ կապի մեջ են եղել, և կարևոր է, որ այս դժվարին օրերին նույնպես մեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները ձեր կողմից արագ բավարարվել են՝ անմիջականորեն մասնակցելով Արցախի անվտանգության ապահովման գործին»:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրախություն է հայտնել հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելու առթիվ: Նա շեշտել է, որ պատերազմի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն Արցախում է ընթացիկ խնդիրները միասին քննարկելու և լուծումներ տալու նպատակով: ՀՀ և ԱՀ գործադիր մարմինների անդամները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և փոխգործակցության արդյունքները: Նրանք առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ