Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հակառակորդն այս գիշեր ականանետերից կրակել է ԼՂՀ ՊԲ դիրքապահների վրա

Հակառակորդն այս գիշեր ականանետերից կրակել է ԼՂՀ ՊԲ դիրքապահների վրա
10.05.2016 | 12:06

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 մմ ականանետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ