Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նշանակետում Մորատան է

Նշանակետում Մորատան է
20.05.2016 | 09:38

Անգլիայի առաջնությունը երկրորդ տեղում ավարտած Լոնդոնի «Արսենալը» գալիք մրցաշրջանում կազմը նոր խաղացողներով էապես թարմացնելու ուղղություն է վերցրել: Ի թիվս այլ ֆուտբոլիստների, որոնց շարքում շոշափվում է նաև Հայաստանի ազգային ընտրանու ու Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, «Արսենալը» կենտրոնացած է Ալվարո Մորատայի վրա՝ պատրաստ լինելով հանուն նրա դիմելու վաթսունհինգ միլիոն եվրոյի զոհողության: Սա ավելի քան կրկնակին է այն գումարի, որ ֆուտբոլիստին ունենալու համար պատրաստ է ծախսելու Մադրիդի «Ռեալը», ում էլ պատկանում է ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջնայնությունը: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ իր այս տաղանդավոր սանին «գալակտիկոսը» քսան միլիոն եվրոյի դիմաց հանձնեց իտալական «Յուվենտուսին»: Այդ տարիների ընթացքում Մորատան «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է վաթսուներեք հանդիպում, խփել տասնհինգ գոլ, դարձել տասներեք արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ