Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ադրբեջանն անակնկալի է եկել Թուրքիայի անտարբերությունից

Ադրբեջանն անակնկալի է եկել Թուրքիայի անտարբերությունից
28.05.2016 | 12:19

Աթենքում մայիսի 23-24-ին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական և քաղաքական մշտական հանձնաժողովի համատեղ նիստում հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում մի քանի հազար մարդ լքել է բնակավայրը և դարձել փախստական:

«Մշտական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է փախստականների հարցը, ինչը բավականին մտահոգիչ է: Մենք համապարփակ զեկույց ներկայացրինք, թե այս ընթացքում ինչ է կատարվել մեր երկրում փախստականների իրավունքների պաշտպանության առումով: Մասնավորապես ներկայացրել ենք, որ հինգ հազարից ավելի փախստականներ ենք ունեցել Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, որոնց աջակցել ենք կացության, քաղաքացիություն տրամադրելու հարցերում»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց նաև, որ համաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է մեղադրել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, որ հայկական կողմի, իբր, ագրեսիայի արդյունքում իրենք ունեն մոտ մեկ միլիոն փախստական:

«Մենք նրանց դիմակը պատռեցինք՝ ասելով, որ տեղի է ունեցել հակառակը՝ Բաքվի, Սումգայիթի դեպքերի արդյունքում էթնիկ զտումների արդյունքում տեղի ունեցավ հերթական ցեղասպանությունը՝ հայ ազգի նկատմամբ: Ես դա այդպես որակեցի: Ես ասացի նաև, որ ադրբեջանցիները նրանք են, ովքեր սովոր են քնած մարդուն կացնահարել, կտրել ծերունիների ականջները»,- ասաց Հ. Մարգարյանը: Պատգամավորն ընդգծեց նաև, որ համաժողովի անդամ մյուս երկրներն ընդունել են հայկական կողմի փաստարկները: «Նույնիսկ Թուրքիան է անտարբերությամբ արձագանքել Ադրբեջանի ելույթին: Դա սառը ցնցուղ էր Ադրբեջանի համարծ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ