Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Անգելա Մերկել. Գերմանիան չի հասկանում Թուրքիայի նման արձագանքը

Անգելա Մերկել. Գերմանիան չի հասկանում Թուրքիայի նման արձագանքը
08.06.2016 | 08:42

Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը կթուլանա, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը՝ հունիսի 7-ին, Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Դեռևս 2005-ին և 2009-ին ջանքեր էին գործադրվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է նա: Կանցլերի խոսքով, Գերմանիան շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի միջև պատմության վերանայման համար. «Մենք կողմ ենք պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, և ես այդ մասին խոսել եմ թե Հայաստանի, թե Թուրքիայի ղեկավարությունների հետ»:


Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, թե Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած թուրք պատգամավորների արյունը պետք է անալիզի ուղարկել, որ ստուգեն, թե նրանք իրականում թուրք են, Մերկելը նշեց, որ նրանք ազատ ընտրված պատգամավորներ են, և Գերմանիան չի հասկանում Թուրքիայի նման արձագանքը:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ