Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
10.06.2016 | 01:16

...թե ՀՀԿ-ում «ցեցն ուտում է» բոլորի հոգիները. որևէ մեկը` վերից վար, չգիտի, մնալո՞ւ է քաղաքական հարթակում, ներգրավվա՞ծ է լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ ոչ: Ահա և, ձեռ ու ոտ ընկած, ոչ միայն պրոտեժեներ են փնտրում, գտնում, փայփայում, այլև փորձում են ցույց տալ, թե ակտիվ օրենսդիր և գործադիր աշխատանքների մեջ են, և առանց իրենց «դեպոն կայնե գը»:

ՀՀԿ պատգամավորներից շատերին այսօր կտեսնես գործադիրի դռնից մտնելիս-օրենսդիրի դռնից դուրս գալիս` «կառուցողական-բուռն» առաջարկներով:

Դիտվել է՝ 7538

Մեկնաբանություններ