Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գուրգեն Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Գուրգեն Հովհաննիսյանը՝  Եվրոպայի փոխչեմպիոն
17.06.2016 | 10:39

Անապայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին նվաճել է չորս մեդալ: Եզրափակիչ հասած մեր միակ պատվիրակը եղել է գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով չեմպիոնական ոսկին զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին: Բրոնզե մեդալներով հայրենիք են վերադարձել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, Ժորժիկ Մարությանը (56 կգ) ու Գուրգեն Մադոյանը: Մերոնք եվրոպական ստուգատեսին ներկայացված էին ինը մարզիկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ