Ադրբեջանական AzrTAc գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով ԻՀԿ-ի շփման խմբի առաջին նիստը ծրագրված է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի ընթացքում: Նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:
ԼՂ հարցով ԻՀԿ-ի շփման խումբը ստեղծվել է ապրիլին Ստամբուլում ԻՀԿ երկրների 13-րդ գագաթնաժողովում: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին: