ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեսին հաղթանակ բերեց Արգենտինային

Մեսին հաղթանակ բերեց Արգենտինային
03.09.2016 | 13:00

Կայացան ֆուտբոլի աշխարհի 2018թ առաջնության հարավամերիկյան թևի ընտրական յոթերորդ տուրի հանդիպումները: Շնորհիվ հավաքական վերադարձած Մեսիի, արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթեցին ուրուգվայցիներին ու տասնչորս միավորով գլխավորեցին աղյուսակը՝ գրեթե ողջ երկրորդ խաղակեսն անցկացնելով տասը հոգով:
Վերջին քսան րոպերեներին երեք անգամ գրավելով էկվադորցիների դարպասը՝ բրազիլացիները ջախջախեցին տանտերերին: Աղյուսակում նրանք հինգերորդն են:


Պարագվայցիները 2:1 հաշվով պարտության մատնեցին Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղարկությունների հաղթողին՝ Չիլիի ընտրանուն: Ներկա պահին երկու ընտրանիներն էլ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն տվող առաջին հնգյակից դուրս են:
Բոլիվիա-Պերու, Կոլումբիա-Վենեսուելա դիմակայություններում գրանցվել է նույն 2:0 հաշիվը հօգուտ տանտերերի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ