Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԼՂ հարցով Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել

ԼՂ հարցով Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել
06.09.2016 | 09:46

ՈՒրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը: Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու: Փաստաթուղթը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, որ հակամարտությունը նոր զինված բախումների չվերածվի:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան, որ ՈՒրուգվայում, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Լեռնային Ղարաբաղից, կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցում»,- ասել է ՈՒրուգվայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ռադիոն հռչակագիրն ընթերցելուց հետո:
Սենատոր Ռաֆայել Միքելինին հայտարարել է, որ այն, ինչ իրենք ընդունում են համաժողովի արդյունքներով, արդարության ակտ է: Իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և ընտրել ազատ ու ինքնիշխան պետության իր մոդելը: ՈՒրուգվայի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Բելելա Հերերան հույս է հայտնել, որ իրենց նախաձեռնությունը օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:


ՈՒրուգվայի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Համաժողովին մասնակցել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, իրավապաշտպաններ: Համաժողովի մասնակիցների նպատակն է առաջ տանել ՈՒրուգվայի դիրքորոշումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ