Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վերջին նիստը

Վերջին նիստը
09.09.2016 | 07:51

Կառավարության երեկվա նիստը Հովիկ Աբրահամյանն այնքան հանգիստ անցկացրեց, որ նիստին հետևող լրագրողները համոզված էին՝ այդ օրը հրաժարական չի լինի: Նիստի վերջում հրաժարական, այնուամենայնիվ, եղավ։ Իսկ մինչ այդ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Արտադրված է ՀՀ-ում» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման ծրագիրը՝ 70 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, որից 26 մլն-ից ավելին հատկացնելու է էկոնոմիկայի նախարարությունը:

«Այս ցուցահանդեսը դեպի մեծ շուկա բացող դարպաս կլինի Հայաստանի համար, ինչը կնպաստի արտահանման ծավալների մեծացմանը»,- ասաց նախարարը, վստահեցնելով, որ հատկացվող գումարները խնայողաբար կծախսվեն:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ