Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վթարային ճանաչված շենքի բնակիչները դիմել են վարչապետին

Վթարային ճանաչված շենքի բնակիչները դիմել են վարչապետին
14.10.2016 | 08:39

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները երեկ հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` իրենց պահանջը ներկայացնելով վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ղազարյանը ծանոթացել է բնակիչների բողոքին և խոստացել պահանջը հասցնել վարչապետին:


Այս մասին «Իրատեսին» հաղորդեց «Բնակարանաշինության համազգային բարեգործական հիմնադրամի» տնօրեն ՖԼՈՐԱ ՇԱԽԳՈՒԼՅԱՆԸ, նշելով, որ բնակիչները խուճապի մեջ են: Շենքը ենթակա է քանդման: Բազմիցս գրավոր դիմում են ներկայացրել քաղաքապետարան, դիմել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն ստացել են հակասական պատասխաններ: Քաղաքապետարանից մեկ ասել են, որ պետք է գույքագրեն շենքը, նոր շենք տրամադրեն Աջափնյակում, մեկ ասել են, որ բնակիչները պետք է դիմեն կառավարություն` նոր շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:


«Բնակարանաշինության համազգային բարեգործական հիմնադրամն» իր հերթին Ալեքսանդր Ղազարյանին դիմել է խնդրանքով` երկրում զարգացնելու բնակարանաշինությունը, շենք կառուցել նրանց համար, ովքեր ապահովված չեն բնակարանով: «Էլիտար շենքեր են կառուցվում մեր քաղաքում, որ չգիտես, թե ում համար են: Բնակարանային խնդիր ունեցող մարդկանց համար կառուցված շենքը կարող է օթևան լինել նաև դրսից եկած մեր այն հայրենակիցների համար, ովքեր ունեն դրա կարիքը»,- ընդգծեց Ֆլորա Շախգուլյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ