ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կռիվ ենք տալու երեքով

Կռիվ ենք  տալու երեքով
18.10.2016 | 11:01

Վաղվանից Մալայզիայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ի տարբերություն նախորդի, որտեղ ներկայացուցիչներ չունեինք, Պենանգում մեր ընտրանին ներկայացված կլինի երեք մարզիկով:


Մարզչական խորհուրդը որոշել է հեռավոր ճամփորդության հանել լոկ նրանց, ովքեր մեդալային ռեալ շանսեր ունեն: Գերծանր քաշային կարգում (+69 կգ) մրցահարթակ կելնեն վերջին երկու տարիների աղջիկների Եվրոպայի չեմպիոն Արփինե Դալալյանը, 85 կգ քաշային կարգում աշխարհամասի պատանեկան առաջնության հաղթող Կարեն Ավագյանն ու գերծանր քաշային (+94 կգ) Վարազդատ Լալայանը: Տղաները հանդես կգան Երվանդ Կիրակոսյանի, Արփինեն՝ Արման Ղազարյանի ղեկավարությամբ: Մեր պատվիրակության ղեկավարն է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա կլինի նաև առաջնությունը սպասարկող մրցավարների կազմում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ