Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նևիլը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» իդեալական կազմում

Նևիլը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» իդեալական կազմում
16.11.2016 | 15:41

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, որ այժմ որպես փորձագետ աշխատում է «Sky Sports»-ում, նշել է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմի իր համար իդեալական տարբերակը: Նա մեկնարկային կազմում տեսնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ գրեթե չի տալիս:

Գարի Նևիլի կարծիքով` «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը պետք է լինի հետևյալը՝ Դավիդ դե Խեա - Վալենսիա, Էրիկ Բայի, Սմոլինգ, Բլինդ - Պոլ Պոգբա, Անդեր Էրրերա, Մայքլ Կերիկ, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռաշֆորդ։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ