Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է տարածքների հանձնմանը, նույնիսկ ԼՂՀ անկախության դիմաց

Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է տարածքների հանձնմանը, նույնիսկ ԼՂՀ անկախության դիմաց
18.12.2016 | 18:26

Ըստ IPSC-ի հարցման` Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց՝ դեկտեմբերի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:


«IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից այս տարվա հուլիսին Արցախում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Արցախի բնակչության 99,7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց, իսկ 99,4 տոկոսը՝ դրանց փուլային զիջմանը: 82 տոկոսը ասել է, որ եթե նույնիսկ միջազգային ճնշման ներքո տարածքներ տալու խնդիր լինի, ժողովուրդը պետք է զենք վերցնի և պաշտպանի այդ հողերը: Հող տվողն էլ է ժողովուրդը, հող պաշտպանողն էլ...»,- գրել է նա:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ