Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա. ԼՂՀ արտգործնախարար

Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա. ԼՂՀ արտգործնախարար
28.12.2016 | 20:38

Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա՝ Ստեփանակերտում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Չկա պարտվողականություն և որևէ տարածք հանձնելու մտադրություն. ընդհակառակը, կա միայն ավելի զարգանալու, առաջ գնալու և, որ ամենակարևորն է, հզոր և ամուր երկիր ունենալու ցանկություն»,- ասել է Կարեն Միրզոյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախ այցելող հատկապես հայտնի մարդկանց` նրանց ներառելով «սև ցուցակ»-ի մեջ: «Մենք դա ընկալում ենք որպես խիստ դատապարտելի քայլ, որ մտահոգիչ է ոչ միայն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, տեղաշարժի իրավունքի խախտման տեսանկյունից, այլև այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունը վաղուց երկիրը վերածել է յուրօրինակ զնդանի»,- ընդգծել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ