ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մինչև ձնամաքրման աշխատանքների ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման վարչական տույժեր չեն կիրառվի

Մինչև ձնամաքրման աշխատանքների ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման վարչական տույժեր չեն կիրառվի
01.02.2017 | 17:41

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին օրվա երկրորդ կեսից վերսկսված տեղումներին զուգահեռ իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ: Հատուկ տեխնիկան առաջնահերթ մաքրում է գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո աշխատանքները լայն թափով կշարունակվեն մյուս հատվածներում: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան պայմաններում իրականացվող աշխատանքների արդյունքում առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ