Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Շվեդների հաղթանակով

Շվեդների հաղթանակով
07.02.2017 | 12:13

Շվեդիայում ավարտվեց գնդակով հոկեյի աշխարհի 38-րդ առաջնությունը: Եզրափակչում սրերը խաչաձևեցին տանտերերի ու ռուսների ընտրանիները: Հատկանշական է, որ աշխարհի առաջնությունների գլխավոր եզրափակչի 28 հանդիպումում հենց այս երկուսն են վիճարկել ուժեղագույնի կոչումը:

Ռուսները, որ վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոնն էին, չկարողացան պահպանել առաջին խաղակեսում ձեռք բերած առավելությունը (3:1) ու զիջեցին 3։4 հաշվով: Վճռական գոլը նրանք բաց են թողել խաղավարտից վայրկյաններ առաջ: Նշենք, որ այս առաջնությունում սա շվեդներից ռուսների կրած երկրորդ պարտությունն էր (առաջինը եղել է խմբային փուլում ու ավարտվել աննախադեպ խոշոր հաշվով): Առաջնության բրոնզե մեդալներին արժանացել է Ֆինլանդիայի հավաքականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ