Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
11.02.2017 | 15:40

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հակառակորդը հրադադարը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 620 կրակոց:

Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ, հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ