ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info
12.02.2017 | 22:41

Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):

Այս մասին փետրվարի 12-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Համաձայն հաղրդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»: Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ սպանվածը Ադրբեջանի Խաչմազ շրջանի Նիյազոբա գյուղից էր, ծնված 1988-ին:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ