Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Օրը շփման գծում

Օրը շփման գծում
15.02.2017 | 14:00

Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 600 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82- միլիմետրանոց ականանետներ՝ արձակելով 3 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանությունը:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ