Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արցախում սահմանադրական հանրաքվեն կդիտարկի 104 միջազգային դիտորդ

Արցախում սահմանադրական հանրաքվեն կդիտարկի 104 միջազգային դիտորդ
19.02.2017 | 21:19

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հանրաքվեին կմասնակցի 102 757 քաղաքացի՝ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ «Սա երրորդ համապետական հանրաքվեն է Արցախում։ Դրան մասնակցելու իրավունք է ստացել Արցախի բնակիչներից 102 757-ը։ Սա 711 ընտրողով ավելի է, քան 2015-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր և կազմում է Արցախի ընդհանուր բնակչության 69 տոկոսը»,- ասաց Սրբուհի Արզումանյանը։

Նա նշեց, որ կլինեն ընտրական 280 տեղամասեր, որոնցից մեկը Երևանում և ևս մեկը Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ «Գործելու են 11 ընտրատարածքներ, որոնցից յուրաքանչյուրում կա 8000-9000 ընտրող։ Ընտրությունները դիտարկելու համար 30-ից ավելի երկրներից Արցախում կաշխատեն 104 միջազգային դիտորդներ»,- ասաց Սրբուհի Արզումանյանը՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի դիտարկումները հաշվի են առնվում հաջորդ ընտրությունների կազմակերպումը կատարելագործելու համար։

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ