Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Տարածաշրջանում անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի

Տարածաշրջանում անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի
20.02.2017 | 13:51

Արցախցիները, ինչպես 29 տարի առաջ շարունակում են տարածաշրջանում ժողովրդավարության ու ազատության դրոշակակիրը մնալ՝ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։


«Այսօր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի։ Այնպես որ Իլհամ Ալիևն իր հայտարարություններն անելիս լավ կանի մտածի հենց այս դիրքից»,- ասաց Աշոտ Ղուլյանը։ Նա ընդգեց՝ պետական շինարարությունը կայուն, հետևողականորեն առաջ ընթացող մի գործընթաց է, որը պարբերաբար թարմացումների կարիք ունի։


«Մենք այս մտադրությամբ ենք սկսել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Միանշանակ, փոփոխությունները վերաբերելու են մեր երկրի բոլոր ոլորտներին՝ անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն, ինչպես նաև կառավարական համակարգերի կատարելագործմանը։ Այսօր ես փողոց դուրս գալով հասկացա, որ 29 տարի առաջ արցախցիների սերունդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ ազատության դրոշ է բարձրացրել ու այսօր էլ այս տարածաշրջանի ժողովուրդը երևի թե նույն ժողովրդավարական, ազատության դրոշակակիրն է շարունակում մնալ ու դա պարտավորեցնող առաքելություն է»,- նշեց Աշոտ Ղուլյանը։

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ