Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Յարոմիր Շտետինա. Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար

Յարոմիր Շտետինա. Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար
21.02.2017 | 14:33

Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին՝ Ստեփանակերտում ամփոփելով Արցախում տեղի ունեցած հանրաքվեն՝ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։

«Այն, ինչ երեկ այստեղ տեսել ենք, լիովին համապատասխանում է միջազգային ստանդներին»,- ասել է Յարոմիր Շտետինան, ապա ավելացրել. «Շնորհավորում եմ ձեզ՝ արցախցիներին, այս ամենը նման կերպ կազմակերպելու համար։ Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ, ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար»։ Նա ընդգծել է՝ հանրաքվեի անցկացումը ոչ մի կերպ չի ազդի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ինչպես հայտարարում է Ադրբեջանը։ «Հանրաքվեի միջոցով ժողովուրդն արտահայտել է իր կամքը»,- ամփոփել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ