Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հիշեցումը Բաքվին. Հակամարտությունները կարգավորվում են դիվանագիտական ճանապարհով

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հիշեցումը Բաքվին. Հակամարտությունները կարգավորվում են դիվանագիտական ճանապարհով
04.03.2017 | 21:35

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունից Բաքվին նրբանկատորեն հիշեցրել են, որ հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով են կարգավորվում:
«ԼԷսսենսիել» պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը Լեռնային Ղարաբաղ պատգամավոր Ֆրենկ Էնգելի այցի կապակցությամբ, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբոռնը հիշեցրել է, որ Լյուքսեմբուրգը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները չի խզել:


«Լյուքսեմբուրգը երբեք որևէ մեկի հետ հարաբերությունները չի խզել և դրանում շահագրգռված չէ նաև հիմա: Հակամարտությունները պետք է այլ կերպ դիտարկվեն՝ դրա մեջ է դիվանագիտության նպատակը»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ ակտիվ չեն, և Լյուքսեմբուրգը Բաքվում դեսպանատուն չունի:

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ